Մարմնի խնամք
Ներաճող եղունգներ
Ներաճող եղունգը հիվանդություն է, որի ժամանակ եղունգը դեպի կողք է աճում` մտնելով եղունգի թմբիկի մեջ: Այս հիվանդությամբ տառապում են շատերը, եւ հիմնականում ոտնաթաթի մեծ մատի եղունգն է նման խնդիր ստեղծում:
Որպես կանոն՝ ներաճող եղունգը մի քանի էտապ է անցնում: Սկզբում հիվանդությունն իր մասին զգացնել է տալիս քայլելու ժամանակ, հատկապես նեղ կոշիկի մեջ: Հետո կարմրում է ու այտուցվում, իսկ ժամանակին դա չկանխելու դեպքում, սկսում է եղունգից թարախային արտադրություն գալ: Շատ հաճախ մարդիկ փորձելով խնդիրը լուծել` ավելի կարճ են կտրում եղունգը, խորացնելով առանց այն էլ լուրջ իրավիճակը: Իսկ այս դեպքում միշտ էլ մեծանում է ինֆեկցիայի հավանականությունը: Հիվանդի անտարբերությունը կարող է շատ վտանգավոր բարդությունների հանգեցնել` հյուսվածքները կարող են նեկրոզվել եւ հասցնել ընդհուպ մեծ մատի գանգրենայի: Այս հիվանդությունը բուժելու ամենալավ ժամանակը ամառվա եղանակն է, քանի որ ամռանը հիմնականում բաց ու ազատ կոշիկի մեջ է լինում ոտքը:
Եղունգի ներաճելու պատճառները մի քանիսն են` եղունգի ոչ ճիշտ, չափից խորը կտրելը, նեղ կոշիկ կրելը` հատկապես բարձրակրունկ: Այս ժամանակ եղունգը ուժեղ սեղմվում է թմբիկի մեջ: Երբեմն էլ օրգանիզմը հակվածություն է ունենում եղունգների ներաճելուն: Եղունգի ներաճ է լինում, եթե ոտքը սնկային հիվանդություն է ձեռք բերում, կամ, եթե որեւէ հարվածի է ենթարկվում: Եթե այս երեւույթը շարունակական բնույթ է կրում, ապա պետք է հրաժարվել նեղ կոշիկներ հագնելուց ու եղունգները շատ կարճ կտրելուց: Իսկ եղունգի ձեւը պետք է լինի քառակուսի, բայց ծայրերը մի քիչ կլորավուն: Նման իրավիճակներից խուսափելու համար անհրաժեշտ է նաեւ տանը պրոֆիլակտիկ պրոցեդուրաներ կատարել` քլորոֆիլիպտով եւ յոդուկսունով: Իսկ եթե այնուամենայնիվ ներաճած եղունգը շարունակում է ձեզ անհանգստացնել, ուրեմն անհապաղ պետք է դիմել բժշկի:
Ժամանակակից բժշկությունն այս խնդրի լուծման մի քանի տարբերակ է առաջարկում, այդ թվում` վիրաբուժական միջամտությամբ ներաճած եղունգի հեռացումը: Չնայած այս մեթոդը բազմաթիվ բացասական կողմեր ունի` սկսած հետվիրահատական ցավերից, որ կարող է տեւել 2 շաբաթ, վերջացրած` ապաքինման երկարատեւ գործընթացից: Մյուս տարբերակը ներաճած եղունգի լազերային վիրաբուժությունն է, որի ժամանակ հեռացվում է եղունգի միայն ներաճած մասը:
15.06.2010 Մեդ-Պրակտիկ
09.05.2014
Հարգելի Կարինե, բարև Ձեզ, կարող եք դիմել բժիշկ-կոսմետոլոգի կամ վնասվածքաբան-վիրաբույժի: Կարող եք փնտրել ԲԺԻՇԿՆԵՐ խորագրում:
Կարինե
06.05.2014
Մեդ-Պրակտիկ
12.04.2014
Հարգելի Laura, բարև Ձեզ, ծրագրային փոփոխությունների պատճառով հաղորդագրություններին հետևելը ժամանակավորապես անհնար էր դարձել, որի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը: Եթե խնդիրը մնում է հրատապ, խնդրում ենք գրել մեզ և մենք կպատասխանենք այս պահից սկսած:
Laura
29.03.2014
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
